Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին

Դեկտեմբերի 25 ծնվել է Ժյուլեն Օֆրե դե Լամետրին

Ժյուլեն Օֆրե դե Լամետրին ծնվել է 1709 թ. դեկտեմբերի 25-ին Սեն-Մալոյում: Փարիզում ուսումնասիրել է աստվածաբանություն: Շատերին թվում էր, որ ճակատագիրը Լամետրիի համար նախատեսել էր, որ նա դառնալու է յանսենյան ուղղության քահանա:

 

Սակայն, բժիշկը, ով պրակտիկան անցել էր կացրել Սեն-Մալոյում, նրանում հետաքրքրություն արթնացրեց հանդեպ բժշկությունը: Այդ պատճառով 1733 թ. ուղևորվում է Լեյդեն՝ Գերման Բուրգավի մոտ ուսումնասիրելու բժշկությունը: Ի դեպ, արդյունքում նրա աշխատանքները կթարգմանի ֆրանսերեն: Ժյուլեն Օֆրե դե Լամետրին, դառնալով հանրահայտ բժիշկ, Փարիզում թագավորական գվարդիայի գնդում զբաղեցնում է վիրաբույժի տեղը: Մի անգամ, առիթ դառնալով ջերմությամբ ընթացող հիվանդությունը, իր սեփական զգացումների և գաղափարների շուրջ սկիզբ են առնում հետազոտություններ, որի արդյունքում կենտրոնանում է հոգու և մարմնի փոխհարաբերությանը` գալով եզրահանգման, որ հոգին ընդամենը սրտի և ուղեղի ֆունկցիա է: 

 

Իր եզրահանգումների համար Լամետրին հարձակումների է ենթարկվում ինչպես եկեղեցու, այնպես էլ հին դպրոցի բժիշկների կողմից: Հրապարակավ այրում են նրա կողմից հրապարակված գիրքը: 

 

Լամետրին գաղթում է Հոլանդիա, որտեղ նրա մատերիալիստական ուղղվածությունը ավելի ռադիկալ ձև է ընդունում: 1747 թ. հրապարակված  ու խարույկում այրված «Մարդ-մեքենա» աշխատության մեջ նա ապացուցում է, որ մարդը ոչ այլ ով է, եթե ոչ` կազմավորված բարդ մատերիա: Ըմբոստացումը, որը պայմանավորված էր Լամետրիի ոչ ուղղափառ պատկերացումներով, հանգեցրեց նրան, որ նա պետք է լքեր Լեյդենը: 

 

1748 թ.  նա զբաղեցրեց Ֆրիդրիխ 2-րդի պալատում ընթերցանողի տեղը և դարձավ Բեռլինի գիտությունների ակադեմիայի անդամը: Իր վերջին աշխատանքներում Լամետրին հարեց էվոլյուցիայի գաղափարներին՝ արտահայտելով բուսական և կենդանական աշխարհի ծագման  միասնության վերաբերյալ գաղափարներ, մատերիայի և կենդանական աշխարհի աստիճանական կատարելագործման մասին եզրահանգումներ: 

 

Լամետրին մահացել է 1751 թ. նոյեմբերի 11-ին. ըստ ավանդության` թունավորվել է  պաշտետից: Հենց Լամետրիի ցուցումների հիման վրա, որոնց մասին հիշատակվում են նրա վերջին աշխատանքներում, գիտնականին թունավորել են: Լամետրիի մահը այդպես էլ երբեք  չի հետաքննվել:   

 

Սկզբնաղբյուր. Calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. www.calend.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ